News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կհանդիպի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Սոչիից նրա վերադառնալուց հետո, որտեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին վկայում է ամերիկյան առաջնորդի ժամանակացույցը, որը երեքշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ այդ տվյալների՝ հանդիպումը կկայանա տեղի ժամանակով ժամը 14.45-ին, Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետում, եւ կանցնի փակ դռների հետեւում։

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստան այցի ընթացքում երեքշաբթի բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լավրովը եւ Պոմպեոն Սոչիում մոտ երեք ժամանոց բանակցություններ են վարել՝ քննարկելով, ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ավելի հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակն Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընդհանրապես, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային մշակումների խնդիրների կարգավորումը։ Ինչպես ընդգծել է Լավրովը, կողմերը հանգել են այն եզրակացության, որ «պետք է ջանալ նախաձեռնել գործնական քայլեր (ռուս-ամերիկյան հարաբերություններում) ստեղծված իրավիճակի շտկման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ