News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մենք մեծացնում ենք վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագևրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնել իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Այն ծավալների համար, որոնցով մենք զբաղվում ենք, այդ աշխատանքները բավականին ժամանակ են խլում մեզանից, կարևոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում»,- նշեց նա:

Արթուր Մեսչյանի կարծիքով՝ վարչական շրջանների ղեկավարները շատ ավելի լավ գիտեն՝ ինչ է կատարվում իրենց համայնքներում. «Շատ ազնիվ կլինի, որ այդ աշխատանքով զբաղվեն իրենք: Ես ուզում եմ, որ վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց շրջանը՝ ճարտարապետական այս ամբողջ հարթության մեջ», -ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Նա նշեց, որ դա նրանից չէ, որ ուզում են բեռն իրենց վրայից գցել. «Դա ճիշտ է, որովհետեւ իրենք ավելի լավ գիտեն իրենց համայնքի պահանջները, գիտեն ինչ է կատարվում, կարող են կոորդինացնել բնակիչների հետ աշխատանքները, որովհետեւ, գիտեք, այսօր ցանկացած շինարարություն ահռելի քանակի բնակիչների կողմից բողոքներ են եւ բավական ծանր վիճակ է ստեղծվում: Բավական քանակի շինարարություններ կոլապսի է են ենթարկվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ