News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ապօրինի շինարարության ծավալը իսկապես պակսել ա, տղերք, եւ բավականին շատ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա խոստովանեց, որ իհարկե, դեռ կան դեպքեր, նման գործունեություն շարունակվում է, բայց առաջվա վիճակը չկա:. «Վերջապես սկսեցին հասկանալ, որ այսօրվա օրոք բոլորը հետեւում են ապօրինի շինարարությանը: Ցանկացած հողազավթում, ապօրինի շինարարություն իրականացնող թող իմանա, որ կհայտնվի դիտակետի տակ եւ անպայման կունենա պրոբլեմ: Նորից եմ խնդրում, մի՛ արեք ապօրինի շինարարություն, էլ չեմ ասում հողազավթում, որովհետեւ պրոբլեմ եք ունենալու եւ մեծ: Պրոբլեմն այն է, որ գալու եք ինքներդ ձեր ձեռքով քանդեք, ինչի՞ համար: Դիմեք մեզ, օրինական ճանապարհով եթե հնարավոր է, մենք ձեզ թույլատվությունները կտանք, գնացեք ձեր շինարարությունն արեք»,-ասաց Մեսչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել