News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արամի 23-ի նկատմամբ մենք ոչ մի իրավասություն չունենք: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ հասցեում պատը փլվելուց հետո իտալացի մասնագետը եկել, վերականգնման էսքիզ է ներկայացրել, որն ուղարկվել է կառուցապատողին ու դրանից հետո որեւէ պատասխան դեռ չի ստացել:

«Հիմա ես մի հարց ունեմ, էն տղաները, որ կատաղած միկրաֆոններով եկել էին, դուք էլ նկարում էիք, հիմա որ պատը փլվել է ու շատ հավանական է, որ տանիքն էլ ամբողջությամբ փլվի, այդ երիտասարդները որտե՞ղ են: Այսինքն շենքն այսօր ավելի լավ վիճակում է, քան առա՞ջ: Ի՞նչ պատահեց, որ այդ ամենը հանգեց: 200 հազար եվրոյի ինչ-որ ծրագիր էին մշակել ամրացնելու համար, ո՞ւր է այդ 200 հազար եվրոն, ով պետք է տա, ում հետ են պայմանավորվել: Այսօր գնդակը 100 տոկոսով իրենց դաշտում է, եւ կառուցողապատողի, եւ սեփականատիրոջ: Եթե մշակույթի նախարարությունը իօր ֆունկցիան ավարտել է, ուրեմն կառուապատողը սեփականատիրոջ հետ այդ հարցը լուծեր»,-ասաց Մեսչյանը՝ հավելելով, որ իրենք իտալացի մասնագետների տարբերակն ուղարկել են կառուցապատողին ու ինչեւ այսօր պատասխան չեն ստացել:

Տպել
Ամենաշատ