News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում մայիսի 13-17-ը ընթացող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսության» համաժողովին մասնակցում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ԵՊՄՀ պարարվեստի ամբիոնի ուսանողներ Նարեկ Զոհրաբյանը եւ Դիանա Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Միջոցառման շրջանակում Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին ներկա կլինեն ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ