News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի հրամանով՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել Դավիթ Մկրտչյանը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Նա հավաստիացրեց, որ Դավիթ Մկրտչյանը 2015 թվականից ՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեսուչ աշխատելու ընթացքում աչքի է ընկել իր գրագիտությամբ եւ բարձր պատրաստվածությամբ, ապա անդրադառնալով խոսակցություններին, թե Դավիթ Մկրտչյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կուրսընկերն է, ասաց, որ իրեն հետաքրքիր չէ, թե ում կուրսեցին է, միայն պնդեց, որ նա բարեխիղճ աշխատանք է դրսեւորել։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ են ուզում նշանակել Դավիթ Մկրտչյան անունով մի երիտասարդի, որը ԱԺ պատգամավոր ու սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի կուրսընկերն է։ Ըստ տեղեկության՝ հենց Հայրապետյանն է միջնորդել անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որ իր կուրսընկերը նշանակվի այս պաշտոնում, ով ընդամենը երկուսուկես տարվա ստաժ ունի։

Տպել