News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրաքում Թեհրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինները հրթիռներ են տեղակայում այն տարածքներում, որտեղից կարելի է խոցել ամերիկացի զինվորականների տեղակայման բազաները: Ամերիկյան հետախուզության հենց այս տեղեկություններն են դարձել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության վերջին թեժացման եւ Մերձավոր Արեւելք ավիակիր ու ռմբակոծիչներ ուղարկելու Վաշինգտոնի որոշման պատճառը, հայտնում է Washingtom Times-ը՝ վկայակոչելով հետախուզությունում աղբյուրներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մայիսի սկզբին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իրաք անսպասելի ուղեւորությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է հայտնաբերել՝ կապված Իրաքում աշխարհազորայինների կողմից հրթիռների տեղաշարժման հետ, որոնց Իրանն աջակցում է:

Մայիսի 7-ին Բաղդադ կատարած անսպասելի այցի ժամանակ Պոմպեոն իրաքցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին ասել է, որ Իրաքի ուժերը պետք է վրահսկեն աշխարհազորայիններին: Reuters-ը, վկայակոչելով իրաքյան 2 աղբյուրի, հայտնել էր, որ պետքարտուղարը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը ուժով կպատասխանի, եթե աշխարհազորայինները չձերբակալվեն:

«Ամերիկացիների ուղերձը հասկանալի էր: Նրանք ցանկանում էին երաշխիքներ ստանալ, որ Իրաքը կկանգնեցի այդ խմբերին, որոնք սպառնում են ԱՄՆ շահերին»,- ասել է իրաքցի բարձրաստիճան զինվորական աղբյուրը, որը լավատեղյակ էր Պոմպեոյի այցին: «Նրանք ասացին, որ եթե ԱՄՆ-ն իրաքյան հողում հարձակման ենթարկվի, ինքնապաշտպանության համար միջոցներ կձեռնարկեն առանց Բաղդադի հետ համակարգելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ