News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, Արցախյան հիմնահարցի եւ ղարաբաղյան պատերազմի նկատմամբ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երեւույթը նոր չի սկիզբ առել ու երեւի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մասը Արցախում չի էլ եղել ընդհանրապես:

Ավելին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ այցելած «իմքայլականների» մեծ մասն առաջին անգամ էր Արցախում: Երեւի թե օբյեկտիվորեն նաեւ սա է առկա մոտեցումների ու դիրքավորումների պատճառներից մեկը:

Օրինակ՝ «Փաստի» տեղեկություններով , մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաեւ այլ բնույթի սրացումներ: ՀՅԴ կողմից կազմակերպված համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պահին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթեւիկ Հայրապետյանին եւ Գոռ Գեւորգյանին:

Ի դեպ, ականատեսների փոխանցմամբ՝ վերջիններս իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլեւ հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել: Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ընդամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնացել մինչեւ միջոցառումների ավարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ