News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Նրանք նշել են. «Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։

Այս պահին մարզպետարանի դիմաց բազմամարդ է. մարդիկ վանկարկում են «Իվանյան, Իվանյան» ու պահանջում են մարզպետի հետ հանդիպում։

Տպել