News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանդալները Բուլղարիայում լուրջ վնաս են հասցրել եզակի ժայռապատկերներին Մագուրա քարանձավում։ Focus գործակալությունը ներկայացրել է լուսանկարներ Facebook-ից, որոնցից երեւում է, որ ժայռապատկերների վրա այլ բան է գրվել՝ «Ռադի, Պավչո, 2019 Անթով»։ Պատահարը սոցցանցում զանգվածային բացասական արձագանք է առաջացրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«24 ժամ» թերթը նշում է, որ ոստիկանության բաժանմունքում հայտարարություն կատարվածի մասին չի ստացվել, իսկ տեղի իշխանությունները դեռ չեն հասցրել ստուգել հաղորդագրությունը։

Մագուրան Եվրոպայի մշակութային ժառանգության բնական հուշարձան է, որտեղ ժայռապատկերներ կան։ Այն հավակնում է ներգրավվելու ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության ցուցակում, իսկ 1984-ից ազգային պահպանության օբյեկտ է համարվում։ Ժայռապատկերները քարայրում իսկապես եզակի են, իսկ գիտնականներն ընդգծում են, որ Մագուրան Բուլղարիայում միակ վայրն է, որտեղ դրանք հայտնաբերվել են։

Պատկերների մեջ կա ճշգրիտ արեւայն օրացույց, որի վրա նշված են նշանակալի աստղաբաշխական իրադարձություններ՝ ամառային եւ ձմեռային արեւակայություն, գարնանային եւ ամառային գիշերահավասար։ Պատկերները, որոնք կատարվել են մ.թ.ա.3000-1200 թվականների միջեւ, ներկայացնում են որսի տարբեր տեսարաններ։ Երկար տարիներ ժայռապատկերներով քարայրը հասանելի է եղել միայն մասնագետներին, բայց տեղի իշխանության որոշմամբ՝ այն բացվել է բոլորի առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ