News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Գիլյենն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախարար Նալբանդյանը ողջունել է պարագվայական կողմի առաջարկությունը երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտակայում համապատասխան հուշագիր ստորագրելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ