News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի՝ կապված 5G ցանցի ստեղծման հարցում Huawei-ի մասնակցության հետ՝ հիմնվելով հետախուզության եւ փաստերի, այլ ոչ թե քաղաքականության վրա: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Չափազանց կարեւոր է, որ մեր քաղաքացիները լինեն անվտանգ, միեւնույն ժամանակ, պետք է նրանց ընտրության հնարավորություն տալ, երբ խոսքը տեխնոլոգիաների մասին է»,- Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրյուդոն:

Ավելի վաղ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Huawei չինական խոշոր ընկերությունը ներառել սեւ ցուցակում՝ «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար: Ամերիկացի արտադրողները, որոնք Huawei են վաճառում, պետք է ԱՄՆ իշխանություններից հատուկ թույլտվություն ստանան:

«Այդ քայլը կխանգարի արտասահմանյան ընկերություններին օգագործել ամերիկյան տեխնոլոգիան այնպես, որպեսզի չխոչընդոտեն ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- հայտարարել էր առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ