News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում մայիսի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև: վիճաբանության ժամանակ Ռուբեն Պետրոսյանը մի քանի հարված է հասցրել Գևորգ Հովհանիսյանին։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ տուժած  քաղաքացին աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռուբեն Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է:

Hraparak.am-ը դեպքից այլ մանրամասներ է հայտնում։ Գևորգ Հովհանիսյանը գնացել է խմբագրություն եւ պատմել, որ մարզպետի եղբայրը բազմիցս իրեն տեսնելու ցանկություն է հայտնել եւ այսօր ի վերջ հանդիպել են․ «Մայիսի 16-ին, ժամը 12․55-ի սահմաններում ես գալիս էի աշխատանքի՝ իմ տրանսպորտային միջոցով։ Տեսա՝ մարզպետի եղբայրը երթևեկում է իր մեքենայով։ Կանգնացրեցի մեքենաս, մոտեցա, քաղաքավարի, եղբա՛յր, ուզում ես ինձ տեսնես, էս եմ, ասա։ Ասում ա՝ արա, դու շառ ես, թող գնա։ Ասում եմ՝ ընգեր, էդ երանգդ փոխի, ես քեզ վիրավորելու ոչ առիթ եմ տվել, ոչ էլ էդքան արժանիք ունես, բա արի ասեմ ու սկսեց հարվածները, ես անընդհատ խույս եմ տվել, մի տասը մետր հեռու գնացի, բայց ինքը գալիս էր, հետապնդում էր ինձ։ Ինքը հետապնդեց ինձ նաև մեքենայով, ընթացքի ժամանակ հարվածեց իմ մեքենային ու ասաց՝ քեզ հլը էլի տենալու եմ»։

Նա նաեւ նշել է, որ մարզպետի եղբայրը մի քանի անգամ հարվածել է իր դեմքին․ «Ինքն է հարվածել վեցից յոթ անգամ՝ իմանալով, որ պահեստազորի սպա եմ։ Ես էլ փողոցում հո խուլիգան չեմ, ուզու՞մ ես մարտնչենք, գնանք ռինգ, որ հետո քաղմասը չգա իմ հետևից, որովհետև սաղ մարզին բռնել տվեցին ու ինչքան նորմալ մարդ կար, վրեն նյութեր սարքեցին՝ հիմնավոր, թե անհիմն»։

Գևորգ Հովհանիսյանը պատմել է, որ իր ղեկավարած ընկերությունը զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, հաճախ Կոտայքի մարզպետարան ուղարկել է գրություններ, որոնք մարզպետին ու նրա եղբորը  դուր չեն եկել։ Դրանից հետո մարզպետի եղբայրը տարբեր տեղերում ցանկություն է հայտնել «տենալու» իրեն, ինչն էլ ավարտվել է ծեծով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ