News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիան, «հնարավոր» է, որոշի չգնել ռուսական Ս-400 ԶՀՀ-ն, փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի:

Հարցին՝ Թուրքիան վերջնարդյունքում կարո՞ղ է արդյոք փոխել իր տեսակետը Ս-400-ի վերաբերյալ, ԱՄՆ ՌՕՈՒ նախարար Հիզեր Ուիլսոնը պատասխաներ է. «Դա հնարավոր է»: «Դիվանագետները շարունակում են այս հարցով աշխատանքը»,- ասել է նա՝ կրկնելով, որ Ս-400-ը «անհամատեղելի է F-35 կործանիչների հետ»:

Ապրիլին ԱՄՆ-ն դադարեցրել էր Թուրքիայի հետ համատեղ F-35-ի արտադրական ծրագիրը: ԱՄՆ օրենքով պատժամիջոցներ են նախատեսվում ցանկացած երկրի դեմ, որը սպառազինության մատակարարման գործարք է կնքում ռուսական ընկերությունների հետ:

Երկու օդանավ Թուրքիա է մատակարարվել 2018 թվականի հունիսին, սակայն պաշտոնապես մնում է Արիզոնա նահանգի Ֆինիկսի մոտ գտնվող ԱՄՆ ՌՕՈՒ բազայում, որպեսզի թուրք օդաչուները դրանցով մարզումներ անցկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ