News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն  սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ NEWS.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը նշեց, որ լրացել էր Փայլակ Յայլոյանի կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ ինքը՝ Յայլոյանն էլ մինչ այդ ներքին շփումներում բարձրաձայնել էր, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես գնալու է վաստակած հանգիստը վայելելու։

«Վերջին 4 տարիների ընթացքում բացարձակ չի գնացել հանգստի, Մետրոպոլիտենը 38 տարեկան է, 28 տարի պարոն Յոլյանն աշխատել է Մետրոպոլիտենում»,–նշեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։

Նրա փոխանցմամբ՝ Մետրոպոլիտենի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի տեղակալ, երթեւեկություն մասնաճյուղի պետ Գեւորգ Ավետիսյանն է։ Իսկ Մետրոպոլիտենի տնօրենի նշանակման մասով նա ժամկետներ չնշեց, միայն շեշտեց, որ Երեւանի քաղաքապետն է նշանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ