News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման ավարտը կարող է հետաձգվել մինչեւ 2020 թվականի երկրորդ կես, եթե Դանիան պահանջի փոխել երթուղին։ Դա է վկայում նախագծի օպերատորի՝ Nord Stream 2 AG-ի զեկույցը։ Փաստաթուղը տեղադրված է Դանիայի էներգետիկական գործակալության կայքում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

«Թույտվություններ տրվել են Շվեդիային, Գերմանիային, Ֆինլանդիային եւ Ռուսաստանին։ Շինարարական նախապատրաստական աշխատանքները ցամաքում եւ ծովում սկսվել են 2018-ին բոլոր չորս նշված երկրներում, եւ խողովակաշարի անցկացումը ներկայում ընթանում է գերմանական, շվեդական եւ ֆիննական ջրերում։ Նախատեսվում է, որ խողովակաշարի համակարգը կավարտվի եւ պատրաստ կլինի գազ փոխադրելուն 2020 թվականի երկրորդ կեսին»,- ասվում է զեկույցում։

Ապրիլի կեսին «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը դանիական էներգետիկ կարգավորողին ներկայացրել էր խողովակաշարի անցկացման երրորդ հայտը, որով առաջարկել էր խողովակաշարի անցկացման հետագծի երրորդ տարբերակը՝ միայն Դանիայի տարածքում, Բորնհոլմ կղզուց դեպի հարավ։ Այս տարբերակի մասին մարտին ընկերությանը խնդրել էին դանիական իշխանությունները։ Երթուղու հիմնական երթուղին  ենթադրում է գազատարն անցկացնել Բորնհոլմից հարավ երկրի տարածքային ջրերում, որը կղզու հյուսիս-արեւմուտքի տնտեսական գոտու այլընտրանքն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Saudi Aramco-ն որոշել է ԱՄՆ-ում հեղուկ բնական գազ գնել
Saudi Aramco-ն վերջին ամիսներին բնական հեղուկ գազ գնելու բանակցություններ է վարել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում մի քանի արտադրողների հետ…
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,73 դոլարի…
Լեհաստանի վարչապետը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում աղտոտված նավթի համար
«Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումները դադարեցվել էին ապրիլին...
Չնայած հռետորաբանությանը, Թուրքիան ենթարկվեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիան իր նավահանգիստները փակել է իրանական նավթի համար…
ԱՄՆ-ը շուտով կպատրաստի օրինագիծ Հյուսիսային հոսք-2-ի պատժամիջոցների վերաբերյալ
Նոր օրինագիծ Հյուսիսային հոսք-2-ի պատժամիջոցների վերաբերյալ...
Նավթի գները բարձրանում են
Սակարկությունները վկայում են նավթի գների բարձրացման մասին...