News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Լոս Անջելեսում «Աէրոսփեյս» ընկերության (Aerospace corporation) վարչական համալիրում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրաի հետ։Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից։ 

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման օրենսդրության ու ծրագրի մշակման ուղությամբ տարվող աշխատանքները Հայաստանում։

Կարլոս դե Մոուրան ներկայացրել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ստեղծման փորձը, ընթացիկ գործունեությունը, նպատակները, խնդիրները, միջազգային համագործակցության օրինակները։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության հնարավորությունների թեմայով, պայմանավորվածություն ձեռք բերվեց կապը պաշտպանել դեսպանությունների միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ