News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում առաջին անգամ դոլարային եւ դրամային պարտատոմսեր է թողարկել՝ 7.5 եւ 11 տոկոս եկամտաբերությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ 250 մլն ՀՀ դրամ՝ 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։ Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի արժեքը կազմում է համապատասխանաբար 100 դոլար եւ 100 000 դրամ։ Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն 3 ամիսը մեկ։

Ինչպես նշել է Հայկ Եսայանը, դա փոխշահավետ առաջարկություն է ե՛ւ պոտենցիալ ներդրողների, ե՛ւ ընկերության համար. ներդրողները, փող ներդնելով Ucom-ում, ոչ միայն եկամուտներ կստանան, այլեւ դրանով իսկ կնպաստեն ընկերության զարգացմանը։ Ընկերությունը կստանա միջոցներ հետագա զարգացման եւ ընդլայնման համար։ Միջոցների ներգրավումն այդկերպ ընկերության համար ավելի շահավետ է, քան բանկային վարկերը, իսկ տոկոսադրույքները պոտենցիալ ներդրողների համար ավելի բարձր են, քան բանկերում ավանդադրելիս։ Ավելին, քանի որ սա պիլոտային թողարկում է, դրանց եկամտաբերությունն ավելի բարձր կլինի, քան միջինը շուկայում։

Պարտատոմսերով ստացված միջոցները, ղեկավարի խոսքով, կուղղվեն կապիտալ ներդրումներին եւ մասամբ վերաֆինանսավորմանը։ 36 ամսվա մարմամբ պարտատոմսերը կտեղակայվեն «Արմենբրոկ» ԲԲԸ միջոցով մայիսի 16-ից մինչեւ հունիսի 15-ը։ Բայց դրանց հանդեպ մեծ հետաքրքրություն արդեն կա հիմա, ինչպես նշում է «Արմենբրոկի» տնօրեն Արամ Կայֆաջյանը։ Պարտատոմսերը, ըստ նրա, կհայտնվեն նաեւ Հայկական ֆոնդային բորսայում, ավելին, ներդրողները կկարողանան վերավաճառել դրանք ցանկացած պահի՝ սպասել մարման ժամկետին բնավ պարտադիր չէ։ Պարտատոմսերը կարող են ձեռք բերել բոլոր շահագրգիռ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք։ Դա շատ հեշտ է, անգամ սկսնակ ներդրողների համար, կպահանջվեն միայն ներդրողի ներկայությունն ու անձը հաստատող (անձնագիր կամ ID քարտ) փաստաթուղթ, եւ ընդամենը 15-20 րոպե ժամանակ։

Պարտատոմսեր կարելի է ձեռք բերել ինչպես «Արմենբրոկում», այնպես էլ Ucom-ում։ Արամ Կայֆաջյանն ընդգծել է, որ սա պարտատոմսերի առաջին թողարկումն է ընկերության կողմից, որն աշխատում է հեռահաղորդակցային ոլորտում եւ չի հանդիսանում ֆինանսական ընկերություն (բանկ կամ վարկային կազմակերպություն չէ)։ Հայկ Եսայանն իր հերթին վստահություն է հայտնել, որ ընկերության պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, եւ չի բացառվում, որ սա բոլորովին էլ Ucom-ի պարտատոմսերի  միակ թողարկումը չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ