News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Այովա նահանգում դեռահասը, որը փնտրել է նետերի ծայրակալները, ավելի  հետաքրքիր մի  բան է գտել. նա հայտնաբերել է նախապատմական մաստոդոնտի ծնոտ, հաղորդում է Associated Press-ը:

7 սմ-ից մի փոքր ավել երկարությամբ ոսկորը պատկանել է մաստոդոնտի ձագին՝ ժամանակակից փղերի նախնիին, որոնք ենթադրաբար այդ տարածքում ապրել են 34 հազար տարի առաջ: 

Այովա նահանգի համալսարանի Պալեոնթոլոգիայի պահեստարանի փորձագետները, որոնց մոտ այժմ գտնվում է նախապատմական կենդանու ծնոտը, կարծում են, որ այն պատկանել  է ավելի քան  2 մետր հասակով մաստոդոնտի:

Նշվում է, որ ծնոտի ոսկորը պահեստարանին տրամադրել են տեղացի ֆերմերըները, որոնք դա արել են անանուն հիմքով, քանի որ չեն ցանկանում իրենց տարածքներում հնագիտական որոնումներ խրախուսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ