News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toyota Motor Corp. ավտոկոնցեռնը Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, թե ավտոմեքենաների ներմուծումը ԱՄՆ ներկա իրավիճակում սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, նշել է, որ զգալի ավանդ է ներդրել ամերիկյան տնտեսությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

«Գրեթե յուրաքանչյուր ամերիկացի պատմություն ունի Toyota-ի հետ կապված, եւ մենք շատ հպարտ ենք այն փաստով, որ ավելի քան 36 մլն Toyota եւ Lexus ավտոմեքենա երթեւեկում են ամերիկյան ճանապարհներին։ Մեր գործունեությունը եւ մեր աշխատակիցներն այսօր զգալի ավանդ են ներդրել ամերիկյան կենսակերպում եւ ամերիկյան տնտեսությունում, եւ մենք ազգային անվտանգության սպառնալիք չենք»,- ասվում է հայտարարությունում։

Ընկերությունն ընդգծել է, որ «այսօրվա հայտարարությունը Toyota-ին ուղերձ է հղում առ այն, որ մեր ներդրումները չեն ողջունվում, եւ մեր յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ԱՄՆ տարբեր շրջաններում չի գնահատվում»։ Կորպորացիան հույս է հայտնել, որ առեւտրային հարցերը կհաջողվի արագ լուծել գալիք բանակցությունների ընթացքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այդ որոշում էր ընդունել հետաձգել մեքենաների եւ դրանց պահեստամասերի տուրքեր մտցնելը կես տարով։ Նա հանձնարարել էր ԱՄՆ առեւտրային ներկայացուցչությանը բանակցություններ վարել Եվրամիության, Ճապոնիայի եւ մյուս երկրների հետ եւ «ներկայացնել հաշվետվություն այդ բանակցությունների մասին 180 օրվա ընթացքում»։

Ինչպես ասվում էր Սպիտակ տան հայտարարությունում, առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը Թրամփին տեղեկացրել է, որ մեքենաների եւ դրանց մասերի ներմուծումը «նման քանակությամբ եւ այդպիսի հանգամանքներում սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը»։

Toyota Motor Corporation-ը Toyota Group-ի ամենամեծ մասնաճյուղն է եւ ճապոնական ավտոարդյունաբերության առաջատարը։ Ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին, կենտրոնատեղին Տոյոտա քաղաքում է (Այթի պրեֆեկտուրա)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ