News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ավստրալացի պալեոնթոլոգները ուսումնասիրել են Rhoetosaurus brownei դինոզավրի ոսկորները եւ կարեւոր բացահայտում արել՝ պարզվել է, որ խոշոր մողեսը քայլել է «բարձր կրունկների վրա», որոնք առաջացել են կրունկի տակ եղած փափուկ հյուսվածքներից, գրում է Planet Today-ը:

«Ռետոզավր Rhoetosaurus brownei-ն չի հենվել ամբողջ ոտնաթաթի վրա, քանի որ այն բավականին սակավաշարժ էր եւ այդ դեպքում նա ընդհանրապես չէր կարողանա քայլել:

Հսկայական մողեսը քայլում էր՝ հենվելով մատների ծայրերի վրա, այսինքն կարծես բարձր կրունկներ հագած լիներ:

Rhoetosaurus brownei դինոզավրին, ինչպես գրում  է Journal of Morphology-ն, չի կարելի հսկայական անվանել. հսկա մողեսի քաշը գրեթե 10 տոննա է կազմել, իսկ նրա մարմնի երկարությունը մոտ՝ 15-17 մ: Այսինքն խոսքը խոշոր, բայց ոչ հազվագյուտ խոշոր արարածի մասին է:

 «Հասկանալի է, որ ժամանակակից փղերի ոտնաթաթը զարգացել է անկախ դինոզավրերից, այսինքն մենք հերթական անգամ տեսնում ենք, որ էվոլյուցիան նման լուծումներ է գտնում, երբ համանման խնդիրներ է լուծում: Եվ այս լուծումը բավականին հաջող է. ոտնաթաթի նման բարձրացումը խոշոր կենդանուն օգնում է նվազագույնի հասցնել ջանքերը, որոնք անհրաժեշտ են տեղաշարժման համար», — պատմում են գիտնականները:

Հետազոտողները նշել են, որ դինոզավրի ոտնաթաթի ոսկորները հազվադեպ են լավ վիճակում պահպանվում, դրա համար բացահայտումը միայն հիմա է արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել