News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները ամբարոյականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում։

Հիշեցնեմ, որ նա է, որպես երկրի վարչապետ, յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորը։

Սանձիր քո իսկ ցանած քամին, քանի փոթորիկ չի սկսվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով իջել են մինչեւ Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացրել: Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել: Ազատության հրապարակում ցուցարարները հարձակվել են ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա: Ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին: Հրանտ Մարգարյանը, որը երեխայի հետ էր, հեռացել է: Նրան ուղեկցում էին մի քանի մարդ:

Տպել
Ամենաշատ