News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ Ս-500 զենիթահրթիռային համալիրներ համատեղ արտադրելու ծրագրերի մասին NTV- եթերում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվայից Ս-400 համակարգերի ձեռքբերումից հետո «խոսքը կվերաբերի նաեւ Ս-500-ին, այդ թվում՝ դրա համատեղ արտադրությանը»: Նա ընդգծել է, որ Ս-400-ի շուրջ գործարքն ավարտված է: Դրանց մատակարարումը, համաձայն պայմանագրի, կսկսվի 2019 թվականի հուլիսին կամ ավելի վաղ: Էրդողանը նշել է, որ Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային «շատ շահավետ պայմաններ»:

Ապրիլին ԱՄՆ-ը վերջագիր էր ներկայացրել Թուրքիային. եթե Անկարան չհրաժարվի ռուսական 3ՊԿ ձեռքբերելուց, ապա Վաշինգտոնը չի մատակարարի նրան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ: ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրներում մտահոգվում են, որ եթե Անկարան իր սպառազինման կազմում ունենա ե′ւ Ս-400, ե′ւ F-35, ապա ռուսական համակարգերի ռադարները կկարողանան հետեւել եւ վերահսկել ամերիկյան կործանիչներին:

Անկարային Ս-400-ի չորս համալիրներ մատակարարելու մասին համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի սեպտեմբերին: Պայմանագրի արժեքը կազմել է 2.5 մլն դոլար, սակայն այդ արժեքի կեսը մարվելու է ռուսական վարկի միջոցով:

2019 թվականի հունվարին հաղորդվել էր, որ «Ալմազ-Անթեյը» մշակում է Ս-500 «Պրոմեթեյ» հակաօդային պաշտպանության հեռանկարային համակարգը: Այն Ս-300-ի եւ Ս-400-ի պարագայում կիրառվող ՌԼՍ 96Լ6Ե-ի լրամշակված տարբերակն է: Ռուս զինծառայողները կստանան նոր Ս-500 համալիրները 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ