News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մայիսի 17-ին Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա․ հայտնում է Shamshyna.com-ը։

Ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:

Որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ 34-ամյա Արամ Ավդալյանը:

Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, որը եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով:

Անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ կանեփի սերմերը պատկանում են իրեն: Ա. Մխիթարյանի վարած ավտոմեքենայի նստատեղի աջ կողմից և նույն կողմի հատակի ռետինի տակից հայտնաբերվել է 25,84 գ. ընդհանուր կշռով 4 փաթեթ՝ որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Հ. Մարգարյանի Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, որի սրահի իրերի պահման խցում հայտնաբերվել է 9.59 գ. ընդհանուր կշով 2 փաթեթ:

Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված փաթեթների պարունակությունը թմրանյութ է, և այն պատկանում է իրեն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև այն անձին, որը 60 հազ. դրամով թմրամիջոց է վաճառել իր հաճախորդներին:

Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետանքնչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Տպել