News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Բրազիլական Բելեն քաղաքում բարում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 11 մարդ է մահացել, հայտնում է G1 պարբերականը:

Իրավապահ մարմինների եւ պաշտոնյաների տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ մայիսի 19-ին: Գլխանոցներով յոթ զինված մարդիկ մոտոցիկլետով եւ 3 ավտոմեքենաներով մոտեցել են բարին ու կրակ բացել: Արդյունքում սպանվել է 6 կին եւ 5 տղամարդ, մեծ մասի գլխին էին կրակել, եւս մեկ մարդ վիրավորվել էր: Նշվում է, որ բարում ավելի շատ մարդ է եղել, սակայն նրանց հաջողվել է փախչել:

Հանցագործների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, կալանավորումների մասին նույնպես չի հաղորդվում: Բրազիլիայի իշխանությունները տեղի ունեցածը «կոտորած» են անվանել, սակայն մանրամասներ չեն հրապարակել, հայտնում է Associated Press-ը: Բելենի շրջանում, որտեղ հանցագործությունը տեղի է ունեցել, հանցավորության բարձր մակարդակի պատճառով մարտին ուժեղացվել էր ոստիկանների ներկայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել