News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինական ներմուծման վրա սահմանված ամերիկյան տուրքերը ստիպում են ընկերություններին արտադրությունը Չինաստանից տեղափոխել Վիետնամ եւ Ասիայի այլ երկրներ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ավելացնելով, որ Չինաստանի հետ ցանկացած համաձայնագիր չի կարող լինել «50-50» գործարք։

Fox News Channel-ի հարցազրույցում Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը «շատ լավ գործարք են կնքել, մենք լավ գործարք ունեցանք, եւ նրանք այն չփոխեցին։ Եվ ես ասացի, որ ամեն բան կարգին է, մենք կմտցնենք տուրքեր»։

Նրա խոսքով՝ Չինաստանը վերջին հաշվով կկնքի գործարք Միացյալ Նահանգների հետ, «որովհետեւ նրանց սպանում են տուրքերի օգնությամբ»։ Թրամփը տեղեկացրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ասել է բանակցությունների վերջին փուլից առաջ, որ ցանկացած գործարք չպետք է ենթադրի «50-50» եւ պետք է մեծ հաշվով լինի հօգուտ Միացյալ Նահանգների Չինաստանի նախկին առեւտրային գործելակերպի պատճառով։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցությունների շարունակում առայժմ չի նախատեսված, մայիսի 10-ին բանակցությունների վերջին փուլից հետո այդ նույն օրը Թրամփը բարձրացրեց չինական ներմուծման տուրքերը։ Այդ ժամանակվանից Չինաստանը կոշտացրել է հռետորաբանությունը՝ ենթադրելով, որ բանակցությունների վերսկսում՝ ուղղված 10-ամսյա առեւտրային պատերազմը դադարեցնելուն աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ, հազիվ թե տեղի ունենա մոտ ապագայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ