News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Եվրոպական ընկերությունները հայտնվել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի «խաչաձեւ կրակի տակ», եւ միայն քչերն են լավատեսությամբ նայում ապագային, գրում է AFP-ն՝ հղում կատարելով հարցման արդյունքներին։

Չինաստանում ԵՄ Առեւտրային պալատի կարծիքով՝ Պեկինի եւ Վաշինգտոնի բախումն օգուտ չի բերի եվրոպական ընկերություններին՝ հակառակ ոմանց ակնկալիքներին։ «Առեւտրային լարվածությունը դիտարկվում է որպես եւս մեկ անորոշություն գործարար միջավայրում, որն անհնար է արագ լուծել»,- ասել է պալատի փոխնախագահ Շառլոթա Ռոուլը։

Հարցման համաձայն՝ առեւտրային պատերազմը Չինաստանում եվրոպական ընկերությունների (23 տոկոս) գլոբալ խնդիրներից մեկն է՝ Չինաստանում տնտեսական աճի (45 տոկոսով), համաշխարհային տնտեսության (27 տոկոսով) տեմպերի դանդաղեցումից եւ Չինաստանում աշխատուժի ծախսերի աճից (27 տոկոսով) հետո։

Հարցմանը մասնակցել է 585 ընկերություն։ Չինաստանում եվրոպական ընկերությունների մեկ քառորդն այս տարեսկզբին հայտարարել է, որ արդեն տառապում է ԱՄՆ-ի կողմից տուրքերի ավելացումից։

Եվրոպական շատ ընկերություններ արտադրում են արտադրանք Չինաստանում եւ այն արտահանում ողջ աշխարհում։ Ընկերությունների ոչ մեծ մասը (6 տոկոս) արդեն տեղափոխվել է, որպեսզի խուսափի ԱՄՆ տուրքերից կամ նախատեսում է անել դա։ Եվրոպացիներն ասում են, որ կիսում են Թրամփի վարչակազմի բարձրացրած խնդիրներից շատերը։

«Առեւտրային պատերազմի շատ հիմնախնդիրներ պետք է լուծվեին շուկայի ճանապարհին պատնեշները հանելու եւ նորմատիվային խնդիրները լուծելու, բարեփոխումների ճանապարհով»,- ընդգծել է Ռոուլը։

Հարցման ենթարկված ընկերությունների մոտ 20 տոկոսը դժգոհել է, որ նրանց հարկադրում են տեխնոլոգիաները հանձնել ի շահ չինական գործընկերոջ, ինչը երկու անգամ ավելի է, քան երկու տարի առաջ։ Սա «անընդունելի» է, նշել է նա։

Ընկերությունների կեսից ավելին հայտարարել է, որ մտավոր սեփականության իրավական պաշտպանությունը «համարժեք չէր», 45 տոկոսը հայտարարել է, որ ենթարկվել է «անհավասար վերաբերմունքի» չինական գործընկերների համեմատ։

Չինական պետական ընկերությունները եւ դրանց սուբսիդիաները հիմնական կռվախնձորն են։ Եվրոպացիները մեղադրում են այդ ընկերություններին նրանում, որ դրանք օգտվում են ռեժիմի արտոնություններից, ընդ որում՝ 62 տոկոսն ասում է, որ պետական պայմանագրերի լավագույն հասանելիություն ունի։

Հեռանկարներն ավելի մռայլ են դառնում. հարցված ընկերությունների միայն 45 տոկոսն է ասում, որ լավատեսությամբ է նայում առաջիկա երկու տարիներին իր սեկտորի աճի հեռանկարներին՝ մեկ տարի առաջվա 62 տոկոսի համեմատ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել