News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հաղթում է բոլոր հինգ շրջաններում, որտեղ տեղի են ունենում քաղաքապետի արտահերթ ընտրություններ. քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա միայն Թբիլիսիի Մտածմինդայի շրջանում։ Այս մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ կայքի տվյալները, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։

Վրաստանում մայիսի 19-ին տեղի ունեցան Զուգդիդիի, Մառնեուլի, Խուլոյի, Չիաթուրի եւ Զեստաֆոնի քաղաքապետերի ընտրություններ, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավորի միջանկյալ ընտրություններ Թբիլիսիի Մտածմինդա շրջանից։

Զուգահեռ տեղի են ունեցել շրջանային սաքրեբուլոների (տեղական խորհրդակցական մարմիններ) միջանկյալ ընտրություններ Սագարեջոյում, Ահմեթայում, Ադիգենում, Օզուրգեթում, Չիթաուրում, Թքիբուլիում, Ծխալթուբոյում եւ Զեստաֆոնում։ Տեղական խորհուրդներում եւ ութ շրջաններում ընտրությունների տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի ավելի ուշ։

Սանդրա Ռուլովսը՝ Վրաստանի նախկին առաջին տիկինը եւ երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու տիկինը, հայտարարել է, որ ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները Զուգդիդիում, որտեղ նա առաջադրվել էր որպես Զուգդիդիի քաղաքապետ արտահերթ ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից եւ 12 այլ ընդդիմադիր կուսակցություններից։

Դիմելով  իր կողմնակիցներին՝ Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ չի ճանաչում կառավարող կուսակցության անցկացրած ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ առաջին իսկ փուլում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Շենգելիան։ Հարկ է նշել, որ տեղամասերը փակելուց մեկ ժամ հետո, կառավարող կուսակցությունը Զուգդիդիում սկսել է նշել իր թեկնածուի հաղթանակը ընտրություններում։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Զուգդիդիի միջանկյալ ընտրություններում  Զուգդիդիի քաղաքապետի կառավարող կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան ստացել է 54 տոկոս ձայն, Սանդրա Ռուլովսը՝ 42 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ՍԴ-ն սկսել է երկրի նախագահի իմպիչմենթի քննությունը
Ինչպես նշվում է Սահմանադրական դատարանի տեղեկատվության մեջ, գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի քննությանը, որն այն կքննարկի եւ եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի մեկամսյա ժամկետում...
Վրաստանում բռնի իշխանափոխություն է ծրագրվում
«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի Ուկրաինական «Եվրամայդանին»  նման սցենարի հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ․․․
Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացը մեկնարկել է  
Իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է Զուրաբիշվիլիի ․․․
Վրաստանում ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել երկրի վարչապետի դեմ
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկել վարչապետին...
«Վրացական երազանք»-ը Վրաստանի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել
Կոբախիձեի խոսքով, իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն...
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել Է Գերմանիա կատարած այցի պատճառով Սահմանադրությունը խախտելու մեջ
«Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի կողմից շատ կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը։ Նա երդում է տվել ․․․
Ամենաշատ