News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեյրութում թոշակի անցած զինվորականներն այսօր վերսկսել են բողոքի ակցիաներն ու պատնեշել կառավարական պալատի մոտ գտնվող Ռիադ Սոլխի կենտրոնական հրապարակը:

Al Jadeed հեռուստաալիքի տեղեկություններով՝ ցույցի մասնակիցները փորձել են ներխուժել պալատ, սակայն ոստիկանները խոչընդոտել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարներն իշխանություններից պահանջում են հրաժարվել թոշակի կրճատման ծրագրից: Մեկ շաբաթ առաջ նրանք արգելափակել էին Կենտրոնական բանկի շենքը՝ փորձելով ստիպել կառավարությանը լսել իրենց պահանջները: Բողոքի ակցիաներն անցկացվում են բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցով Սաադ Հարիրիի կոալիցիոն կաբինետի կողմից արտակարգ միջոցների քննարկման ֆոնին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թոշակի անցած զինվորականները երկրի պաշտպանության նախարարի հետ հանդիպում են պահանջել:

Ընդ որում, այս պահին ցուցարարները չեն պատրաստվում լքել հրապարակի տարածքն ու սպասում են բանակցությունների արդյունքներին:

Փարիզի միջազգային կոնֆերանսի դոնոր երկրներն ավելի վաղ Լիբանանին խոստացել են 11 մլրդ դոլար տրամադրել՝ որպես արտոնյալ վարկեր ու անհատույց սուբսիդիաներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ու տնտեսության կայունության ծրագրի իրականացման համար:

Մայիսի 1-7-ը Լիբանանի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան համընդհանուր գործադուլ է անցկացրել, որը դադարեցվել է իշխանությունների հետ համաձայնությունից հետո, սակայն փոխզիջումային համաձայնության կողմերը չեն հասել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ