News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարեւոր հայտարարությամբ: Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են: Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ եւ լինել հետեւողական:

Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից: Հայտարարության մեջ թեեւ կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը: Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձեւավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները: Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետեւ՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռեւս մնում է 5-րդ շարասյան օրակարգում եւ նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու եւ Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու եւ այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:

Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած եւ պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետեւանքներ ու վտանգել են պետականությունը, եւ դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաեւ անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը եւ քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան: Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձեւաչափով ու քննչական բաղադրիչով:

Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության եւ հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաեւ հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ եւ ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն եւ այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ եւ դատական ատյանների վարույթից եւ հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին: Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաեւ մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:

Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման եւ աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու եւ պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռեւս գտնվում են անազատության մեջ: Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող եւ արդարադատության իմաստը ոչնչացնող երեւույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ եւ սպասել, մինչեւ Անցումային արդարադատության ձեռքը կհասնի եւ իրավական լուծում կտա նրանց գործին:

Հույժ կարեւոր է նաեւ նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձեւավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության եւ ժողովրդավարության չափանիշներին: Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության եւ արդյունավետ պետական կառավարման խնդիրները:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը եւս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետեւողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիլյոտին հների եւ նորերի համար. Էլինար Վարդանյան
Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր...
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ վեթինգից. Հայտնի են ժամկետներն ու մեխանիզմները
Աշնանը նախագիծն ամբողջությամբ կընդունվի...
«Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ
Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում...
«Հրապարակ». Ուշագրավ տրանսֆորմացիա. ցույց ցրողից՝ ցուցարար. Ռոբերտ Մելքոնյանը՝ ՎԵՏՕ-ի անդամ
Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում...
«Հրապարակ». «ՍԴ լիազորություններին տիրանալը իշխանազավթում է». Գեւորգ Կոստանյան
Վստահ եմ, որ ՍԴ-ն շարունակելու է իր գործունեությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով...
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞
Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է...