News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում գնաճն այս պահի դրությամբ 2,2 տոկոս է, որը տարվա կտրվածքով կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ իրենց նպատակադրումը 4 տոկոս է պլյուս-մինուս 1,5 տոկոս, այսինքն՝ ստորին սահմանը 2,5-3 տոկոսի շրջանակներում:

«Կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է կամ 3 տարին, գնաճը մոտ 18 ամիսների ընթացքում կկայունանա  մեր նպատակային ցուցանիշի շուրջ՝ 4 տոկոս՝ պլյուս-մինուս 1,5 տոկոս»,–նշեց նա։

Գնաճի հետ կախված սպառողական զամբյուղի մասով ԿԲ նախագահի տեղակալը հստակեցրեց, որ զամբյուղը մեթոդաբանորեն կիրառվում է, որ գնաճը չափվի ոչ թե մեկ գնի փոփոխությամբ, այլ սպառման մեջ մտնող գների փոփոխությամբ. «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԱՎԾ–ն կամ ԿԲ-ն  հայտարարությամբ հանդես են գալիս, որ գնաճը 1 տոկոս է կամ 2 տոկոս, ցածր է, քաղաքացիները դժգոհում են, որ իրենց համար ավելի թանկ է, որովհետեւ այդ պահին մի քանի ապրանքներ, որոնք իրենք սպառում են, իրենց համար ավելի են թանկացել։ Դրա համար մենք ցածր գնաճի կողմնակից ենք նաեւ այդ տեսանկյունից, որ գնաճի արագացումը բոլոր ապրանքների մասով 1 տոկոս չի փոփոխությունը տեղի ունենում։ Գնաճն որոշ ապրանքների դեպքում, որոնք շատ են սպառվում, տատանողական են։ Ցածր գնաճը երաշխավորում է, որ բոլոր գները լինեն թույլատրելի տատանողական շրջանակների մեջ»։

Նա հավաստիացրեց՝ այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ գնաճը ցածր է եւ կառավարելի է. «Քանի որ զամբյուղում առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների տեսակարար կշիռը մեծ է, դրանց գները սեզոնային բնույթ է կրում եւ տատանողական է, ուստի ցածր գնաճն որոշակի խմբերի համար կարող են բարձր գների տատանողականություն ենթադրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ