News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին երկրում հասունացող ներքաղաքական լարվածության կապակցությամբ:

Կոմկուսի տարածած հայտարարություն, մասնավորապես, ասվում է.

«Ընդունելով, որ արդարադատության ոլորտում կան լուրջ բացթողումներ, որոնք սկիզբ են առել դեռեւս 90-ականների սկզբից՝ նպաստելով իշխանությունների կողմից աշխատավոր ժողովրդի կեղեքմանն ու հարստահարմանը, գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ իշխանության կողմից որդեգրված ճանապարհը տանում է դեպի փակուղի, հասարակության պառակտման, Հայաստանի եւ Արցախի պետականության հիմքերի խարխլման:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ունենալով պետական շինարարության բազմամյա հարուստ փորձ անհանգստացած է սահմանադրությամբ ամրագրված իշխանության թեւերի բաժանման սկզբունքը խախտելու փորձերից եւ հասարակության լայն խավերի շերտավորումից:

Կոչ ենք անում իշխանություներին հավատարիմ մնալով տնտեսական բարեփոխումների ուղեգծին՝ զբաղվել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը եւ պետության անվտանգության ամրապնդումը, բացառապես սահմանադրության շրջանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ