News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ 58 տարեկան Արա Դոլարյանը մայիսի 15-ին Ֆրեզնոյում կալանավորվել է զենքի եւ ռազմամթերքի վաճառքի ապօրինի միջնորդության, փողերի լվացման եւ հանցավոր համաձայնության մեղադրանքով: Այս մասին նշված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կայքում:

Ըստ դատական փաստաթղթերի՝ Դոլարյանը եղել է «Dolarian Capital Inc.» (DCI) բրոքերային ընկերության սեփականատերն ու նախագահը, որը գործել է Ֆրեզնոյում եւ Սոֆիայում (Բուլղարիա):

2013 թվականից սկսած ընդհուպ մինչեւ 2014 թվականը ԱՄՆ Պետքարտուղարությունը ընկերությանը մերժում էր լիցենզիա տրամադրել զենքի միջազգային գործարքներ կնքելու համար, սակայն ընկերությունը փորձել է միջնորդ լինել Արեւելյան Եվրոպայից եւ Հարավային Աֆրիկայից Նիգերիայի կառավարությանը ֆուգասային ականների, ռազմական նշանակության հրազենի եւ այլ զենքերի ու ռազմամթերքի վաճառքի գործում:

Նշվում է, որ Դոլարյանը 2014 թվականի հունիսին, գործելով Նիգերիայի անունից, առուվաճառքի պայմանագիր է կնքել ֆրանսիական զինագործական ընկերություն «Societe D'Equipments Internationaux»-ի հետ՝ ավելի քան 8,5 մլն դոլար արժեքով զենքի գնման եւ փոխանցման մասին:

2014 թվականի հունիսին Դոլարյանը Պետքարտուղարություն հայտ է ներկայացրել, բայց այն հավանություն չի ստացել: Այդուհանդերձ, Դոլարյանն իբր Նիգերիայից եւ SEI-ի իր բրոքերից մոտ 8,3 մլն դոլար է ստացել:

Դոլարյանն առաջին անգամ դատարանի առջեւ է կանգնել անցյալ շաբաթ, կալանավորման վերաբերյալ դատաքննությունը նշանակված էր մայիսի 20-ին:

Եթե Դոլարյանին մեղավոր ճանաչեն ապօրինի միջնորդական գործունեության մեջ, նրան կսպառնա 20 տարվա բանտարկություն եւ 1 մլն դոլարի տուգանք: Համաձայնության համար նա կարող է ստանալ եւս մինչեւ 5 տարվա բանտարկություն եւ 250 հազար դոլարի տուգանք, ինչպես նաեւ մինչեւ 20 տարվա բանտարկություն փողերի լվացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ