News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Անգլիայի Քորնուոլ կոմսությունում տղամարդը գտել է ծովահենային թրի կտորներ, որոնք պատրաստվել են 335 տարի առաջ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։

Ռոբերտ Ֆելչեն գանձ էր որոնում Դոլար Քոուվ ծովախորշում, որտեղ XVII դարում խորտակվել էր «Շիդամ» նավը։ Բրիտանացին մի քանի կտոր սայր է հայտնաբերել, դրանք նետված էին ոչ մեծ ջրափոսում եւ ծածկված էին ավազով։ Նա ենթադրում է, որ դրանք աբորդաժային թրի կտորներ են։

«Ինչպես եւ պետք էր սպասել, տարիներն ու օվկիանոսն արել էին իրենց գործը։ Սայրի մեծ մասը կամ ժանգոտել էր, կամ չկար»,- ասել է Ֆելչեն։

Բայց նա նշել է, որ չնայած թուրը բավականաչափ վնասված էր, դրա նախնական չափերն ու ձեւը որոշել դեռեւս հնարավոր է։

«Դրա երկարությունը կարող էր լինել 60 սանտիմետրից ավելի, զենքը, հավանաբար, պահվել է  լավ վիճակում, տերը կարող էր լինել կամ նավաստի, կամ զինվոր, կամ անգամ հյուսիսաֆրիկացի ծովահեն»,- ավելացրել է բրիտանացին։

Սա Ֆելչեի առաջին գտածոն չէ Դոլար Քոուվ ծովախորշում։ Ավելի վաղ նա այստեղ հայտնաբերել էր երեք ձեռքի նռնակ։

«Շիդամը» հոլանդական առեւտրանավ էր։ 1683 թվականին այն զավթել են Բարբարիի ծովահենները, իսկ հետո՝ անգլիացիները։ Նրանք օգտագործել են այն որպես Թագավորական ռազմածովային նավատորմի տրանսպորտային նավ։ «Շիդամը» խորտակվել է 1684 թվականի ապրիլին ուժեղ փոթորկի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ