News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կապված նրանց կողմից ավելի ու ավելի հաճախ հնչող պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին կոչերի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այն ամենը, ինչի մասին ինձ խնդրում են դեմոկրատները, հիմնված է ապօրինի սկսված քննության հետ, որտեղ նրանք անհաջողություն կրեցին, հատկապես երբ Մյուլլերի զեկույցի եզրակացությամբ հաստատվեց, որ դավադրություն չի եղել: Հիմա նրանք ասում են՝ «նախագահ Թրամփին իմփիչմենթ հայտարարեք», չնայած նա ոչ մի վատ բան չի արել, միաժամանակ նրանք շարունակում են «փորել»»,- իր Twitterյան էջում գրել է ԱՄՆ ղեկավարը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դեմակրատներին «դուր չեն եկել Մյուլլերի քննության արդյունքները», ուստի նրանք «ցանկանում են կրկնել»: «Վհուկների որսը շարունակվում է»,- գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չորեքշաբթի մի քանի դեմոկրատների խորհրդակցության է հրավիրել, որոնք պահանջում են Թրամփի դեմ իմփիչմենթի ընթացակարգ սկսել: Փելոսին նախկինում հեռու էր մնում իմփիչմենթի ընթացակարգ սկսելու հնարավորությունից, քանի որ, լրատվամիջոցների տեղեկություններով, դեմոկրատների համար բացասական քաղաքական հետեւանքների մտավախություններ ուներ:

Իմփիչմենթի կոչերը հաճախակիացել են այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հրամայել էր Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Դոն Մաքգանին մերժել դեմոկրատների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների պալատում ցուցմունքներ տալու հրավերը: Պալատում մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը հայտարարել էր, որ եթե Կոնգրեսում ենթադրյալ խախտումների քննությունը հանգեցնի իմփիչմենթ սկսելուն, «ապա այդպես կլինի»:

ԱՄՆ նախագահին կարող է ինփիչմենթ հայտարարվել Ներկայացուցիչների պալատում դատաքննության արդյունքներով, մեղադրանքները պետք է հաստատի Սենատը: Դեռեւս ԱՄՆ ոչ մի նախագահի իմփիչմենթ չի հայտարարվել: Սակայն 1974 թվականին 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ստիպված էր հրաժարական ներկայացնել՝ Ուոթերգեյթյան սկանդալի հետ կապված իմփիչմենթի իրական սպառնալիքի պատճառով: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին Ներկայացուցիչների պալատում 1998 թվականին իմփիչմենթ էր հայտարարվել սուտ ցուցմունք տալու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար, բայց մեղադրանքները Սենատը չէր հաստատել, եւ Քլինթոնը մնացել էր նախագահի պաշտոնում:

2019 թվականի ապրիլին Մյուլլերը ավարտել էր ավելի քան երկամյա քննությունը: Նա հաստատել էր ԱՄՆ ընտրություններին միջամտելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, սակայն Ռուսաստանի հետ Թրամփի «դավադրության» վկայություններ չէր գտել, որի առկայությունը հերքել էին ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը: Մյուլլերը նաեւ չէր եկել եզրահանգման, թե Թրամփն արդյոք արդարադատությանը խոչընդոտել է քննության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ