News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ապակայունացնում, փակուղի է մտցնում եւ հիշեցնում է Դոն Կիխոտին:

Զինաթափման վերաբերյալ համաժողովին այդ մասին հայտարարել է Չինաստանի դեսպան Լի Սոնգը, հաղորդում է Reuters-ը:

«Սառը պատերազմի մտածելակերպը վերադարձել է՝ խոշոր տերության ռազմավարությունը եւ անվտանգության քաղաքականությունը կառավարելու  համար», - ասել է նա: «Մասնավորապես, ԱՄՆ-ն մշտապես ասում է, որ մյուս երկրները ստիպում են իրեն ոչ անվտանգ զգալ, դա իսկապես շփոթեցնում է», - ասել է նա:

 Մեկնաբանելով ԱՄՆ կոչերը, որ մյուս միջուկային տերություններն ընդունեն միջուկային զենքի թափանցիկության ընդհանուր ստանդարտները, նա նշել է, որ դա ԱՄՆ-ում ընդունված կանոնների միոջոցով Վաշինգտոնի կողմից ավելի թույլ տերություններին վախեցնելու փորձ է:

Լիի խոսքով՝ նման ընդհանուր ստանդարտների պահանջի գաղափարը ծաղր է այն իրավիճակի նկատմամբ, որի հետ բախվում է աշխարհը միջազգային անվտանգության պայմաններում, որը բնութագրվում է անպաշտպանության տարածված զգացողության հետ, որտեղ միակողմանի եւ ահաբեկող գործելակերպը հեգեմոնիայի նոր ձեւ է:

«Մենք չենք կարող չհիշեցնել այն մասին, որ Դոն Կիխոտը պատրաստ էր նետվել հողմաղացների վրա», - ասել է դիվանագետը:

«Նման մտածողության վրա հիմնված ազգային անվտանգության քաղաքականությունը ինքնին վտանգավոր է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար», - կարծում է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նոր շահեր է հետապնդում անվտանգության ոլորտում՝ միջազգային կանոնների գնով, սաբոտաժի ենթարկելով եւ խզելով գործարքները, միաժամանակ ընդլայնելով սեփական հարձփակողական եւ պաշտպանական հնարավորությունները, սրելով լարվածությունը, բորբոքելով սպառազինությունների մրցավազքը եւ խաթարելով ռազմավարական կայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ