News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երկրից մեկուսացումն ու մուտացիաների արագ կուտակումը «մարսացիներին» թույլ կտա հարմարվել նոր տանը՝ վստահություն է հայտնել էվոլյուցիոն կենսաբան Սկոթ Սոլոմոնը, հաղորդում է Hightech+-ը: 

Նրա խոսքով առաջին բնակիչների ժառանգները կբախվեն երկրային պայմաններից տարբերվող պայմանների հետ:

Սոլոմոնի կարծիքով՝ արդեն 2 սերունդ անց «մարսացիները» կտառապեն կարճատեսությունից եւ թույլ իմունիտետից, իսկ ծննդաբերությունն ու հղիությունն առավել վտանգավոր կլինեն:

Բացի այդ, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթները կբարձրացնեն քաղցկեղի առաջացման դիկսը:

Կենսաբանը կարծում է, որ ժամանակի ընթացքում գաղութաբնակները մուտացիայի կենթարկվեն:

Սոլոմոնը նշում է, որ տիեզերքի հետագա գաղութացումը կհանգեցնի մարդու նոր տեսակի ստեղծմանը: Թե ինչպիսին նրանք կլինին, դժվար է պատկերացնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ