News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը հերքել է լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն պահանջում է հունիսի առաջին շաբաթվա վերջին անվավեր դարձնել Ս-400-ի գնումը: A Haber հեռուստաալիքը հայտնում է, որ դիվանագետն այս մասին հայտարարել է Վաշինգտոն այցի ժամանակ:

«Տեղեկատվական մակարդակում նման ոչ մի բան չի եղել: ԱՄՆ-ն մարտին թարմացրել է Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վերաբերյալ իր նախորդ առաջարկը: Իրականում մենք կարծում ենք, որ խոսքն այս առաջարկի մասին է»,- շեշտել է Քըրանը:

ԱՄՆ մայրաքաղաքում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Անկարան համաձայն չէ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին») օրենքի շրջանակում ԱՄՆ պատժամիջոցների կիրառման հետ, քանի որ Մոսկվայի հետ Ս-400-ի մատակարարումների պայմանագիրը կնքվել է դեռեւս մինչ այս օրենքի ընդունումը:

Երեքշաբթի CNBC հեռուստաալիքը, վկայակոչելով Պետքարտուղարությունում աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան պետք է երկու շաբաթից մի փոքր ավելի ժամկետում վերջանականապես կողմնորոշվի ամերիկյան F-35 կործանիչների եւ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնումների հարցում: Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է հունիսի առաջին շաբաթվա վերջին անվավեր հայտարարել Ս-400-ի գնումը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն Անկարային սպառնում է բացասական հետեւանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել