News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը:

Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առեւտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:

ԱՄՆ Հայ դատի եւ Արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին եւ սենատոր Պորտանտինոյին նման կարեւոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի եւ այլ ոլորտներում»:

Նշենք, որ 2019 թվականի մարտին այս օրինագիծն արժանացել էր Կալիֆոռնիա նահանգի Սենատի բիզնեսի եւ մասնագիտությունների հարցերով կոմիտեի միաձայն հավանությանը: Նախագծի քննարկմանը մասնակցել էր նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարեւոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Ամենաշատ