News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուիզիանայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները հայտնաբերել են հնագույն մայաների եզակի արտեֆակտ հանքային խիթաքարից։ Այն օգտագործվել է որպես գործիք աղ արդյունահանելու համար, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Առարկան գտնվել է Ek Way Nal տեղանքում ստորջրյա պեղումների ժամանակ, որը Բելիզի (Կենտրոնական Ամերիկայի արեւելյան ափ) հարավում այն 100 օբյեկտներից մեկն է, որտեղ աղ են արդյունահանել։ Դա արվել է խարույկի վրա ջրի թասերում աղաջրի գոլորշացման միջոցով։ Աղագործարանները կառուցվել են մ.թ. 300-900 թվականներին, բայց հետո ծովի մակարդակի բարձրացման պատճառով դրանք մնացել են ջրի տակ։

Սովորաբար խիթաքարերն օգտագործվում են թանկարժեք զարդեր պատրաստելու համար, բայց այս դեպքում դրանցից պատրաստվել են հատիչներ։ Դա ցույց է տալիս, որ աշխատողները կարող էին բարձրորակ գործիքներ պատրաստել աղի հաջող առեւտրի շնորհիվ, որը հնագույն մայաների կերակրացանկի կարեւոր բաղադրիչն էր։ Նատրիումի քլորիդը պահածոյացնող նյութ էր ձկան եւ մսի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ