News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ լրատավամիջոցները  քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյից մամլո ասուլիսի հրավեր էին ստացել։

«Արցախ» մամուլի ասուլիսի հյուրն է  Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն»,–նշված էր հրավերում։

Լրագրողները հասնելով ասուլիսի վայր պարզել էին, որ այսօր նախատեսված է «Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Արթուր Ասատրյանի հանդիպումները «Միսս Աշխարհ Արմենիա 2019», «Միսս Տիեզերք Արմենիա 2019» համահայկական մրցույթների մասնակիցների հետ։

Տեսնելով ասուլիսի վայր ժամանած լրագրողներին, Արթուր Ասատրյանը հանկարծակիի եկավ՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ, որ ասուլիս է տալու։

«Ես եկել եմ Գոհարիկին տենալու, էրեխեքին լավ բան անելու»,–լրագրողներին ասաց Ասատրյանը՝ նկատի ունենալով մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանին և գեղեցկության մրցույթի մասնակիցներին։

Լսելով լրագրողների հարցերը իրեն առնչվող քրեական գործի, Մանվել Գրիոգրյանի հետ հարաբերությունների, իր տանը հայտնաբերված ապօրինի զենք–զինամթերքի մասին, Ասատրյանը նախ վարդովվեց, ապա ասաց.

«Ես չեմ ուզում ձեր հարցերից փախնեմ, բայց լավ կլինի մասնագիտական հարցեր տաք, վերջացնենք, որովհետև սաղ ջուր եմ եղել, կյանքիս մեջ առաջին անգամ եմ էսքան լրագրող տեսնում։ Դուք ձեր ժուռնալիստական ամբողջ թիմը օգտագործում եք իմ դեմ, որ ինձ հարցեր տաք»։

Տպել
Ամենաշատ