News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանը ոչ մի  բանակցություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը իրանական ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մամուլի քարտուղար Քեյվան Խոսրավին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ի հետ չի բանակցի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխի իր վարքագիծը:

«Բանակցություններ ընդհանրապես չեն լինի», - ընդգծել է նա:

Խոսրավին հայտնել է, որ տարբեր երկրներից, հիմնականում ԱՄՆ անունից պաշտոնական անձանց Թեհրան այցերի քանակն ավելացել է՝ հավելելով, որ որոշ այցերի մասին հրապարակվել է, իսկ մնացածը գաղտնի են մնում:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս Իրանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ