News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը հայտնել է մանկապիղծների ցանցը կոտրելու մասին: Թաիլանդում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում 9 մարդ է ձերբակալվել, նրանցից մի քանիսն արդեն երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է DW-ը:

Հանցագործների ամենափոքր զոհն ընդամենը 15 ամսական էր: 50 երեխա փրկվել է: Ավելի քան 100 երեխա սեռական բռնության զոհ է դարձել: Քննիչները պարզում են նրանց ինքնությունը:

Մանկական պոռնոգրաֆիկ նյութերը տեղադրվել են կայքում, որը մոտ 63 հազար հետեւորդ է ունեցել:

Թաիլանդի իշխանությունները ձերբակալել են այդ կայքի ադմինիստրատորին: 11 երեխաների նկատմամբ սեռական բռնության համար նա 146 տարվա ազատազրկման է դատապարտվել: Հանցագործի զոհերի թվում էր նաեւ նրա զարմիկը: Հանցագործն իր զոհերին տանում էր իր տուն, ուտելիք, անվճար ինտերնետ եւ ֆուտբոլային խաղ առաջարկում:

Գերմանիայում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը մանկապիղծների ցանցը «հզոր ազդանշան» է անվանել: «Մենք տեսնում ենք ձեզ, դուք պատասխանատվության կենթարկվեք»,- հայտարարել է նա: Նմանատիպ քննչական գործողություններ են անցկացվում 60 այլ երկրներում, ակնկալվում են նոր ձերբակալություններ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ