News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր՝ մայիսի 24-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցից դուրս գալիս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Լրագրողները վարչապետից նախ մեկնաբանություններ խնդրեցին`ՀՅԴ-ի երեկ կազմակերպած հանրահավաքի մասին, որտեղ ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին սթափության եւ լրջանալու կոչեր հնչեցին: Ապա նաեւ հարց հնչեց Բարձրագույն դատական խորհրդի մասին, որի ղեկավար Գագիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տվել:

Հարցին`թե վերջին օրերին շատ քննարկվեց ԲԴԽ-ի հարցը, Ձեր կարծիքով այդ կառույցը մեզ պե՞տք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հարցերի չի պատասխանելու:

Իսկ երբ լրագրողներից մեկը նշեց, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն է հրաժարական տվել, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց. «Դա հաստատ ա»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էր Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել