News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։

Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց եւս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։

Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ եւ արնանման հետքեր։

Նշանակվեցին փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային այլ ստորաբաժանումներ։ Հետեւողական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ստացան, որ հետախուզվողը թաքնվում է Սեւանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Ստացված տեղեկություններն իրացվեցին  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։

Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Երեւան ու հանձնվեց հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ սպանվածը Արարատ-2-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ