News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լատվիայում շաբաթ առավոտյան՝ 07.00-ին, սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտասահմանում, բաց կլինեն մինչեւ 20.00-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում՝ 08.00-ից, 12.00-ից, 16.00-ից եւ 20.00-ից հետո, տեղեկատվություն կներկայացնի ընտրողների մասնակցության մասին։ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհայտարարի մայիսի 26-ի լույս 27-ի կեսգիշերին։

Լատվիայում ԵԽ ժամկետից շուտ քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 22-24-ին, մասնակցել է ընտրողների 11,07 տոկոսը՝ 156 288 քաղաքացի։ Բացի այդ, մայիսի 20-ից ընտրատեղամասերում քաղաքացիները կարող էին ծանոթանալ եվրապատգամավորների թեկնածուների ցուցակներին, նախընտրական ծրագրերին, թեկնածուների մասին տեղեկություններին եւ քվեարկության կարգին։ Բացի այդ,  կարելի էր հայտ ներկայացնել քվեարկության մասին ըստ բնակության տեղի, եթե առողջական պատճառով հնարավորություն չի եղել գալ ընտրատեղամաս ընտրությունների օրը։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 23-26-ը Եվրամիության բոլոր երկրներում, օրերը տարբեր են պետությունների օրենսդրությունների տարբերությունների պատճառով։ Լատվիայից Եվրախորհրդարանում ընտրվելու է ութ պատգամավոր, ԵԽ ընտրություններում երկրից գրանցվել են 16 քաղաքական կուսակցություն եւ միավորում՝ 246 թեկնածուով։

Ներկայում Լատվիայում ապրում է մոտ 1,9 մլն մարդ, որոնցից ձայնի իրավունք ունի 1,4 մլն-ից մի փոքր ավելին։ Ընտրություններին հերթական անգամ չեն կարող մասնակցել մոտ 230 հազար ոչ քաղաքացիներ, որոնք ԽՍՀՄ-ից Լատվիայի առանձնանալուց հետո զրկվել են քաղաքական իրավունքների մեծ մասից, այդ թվում քվեարկելու եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ազգային եւ եվրոպական խորհրդարաններում առաջադրվելու, ինչպես նաեւ համազգային հանրաքվեներին մասնակցելու իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ