News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ