News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի զինվորականները մոտ 100 մարդ են կալանել, որոնց կասկածում են Զատկի ահաբեկչություններին հանցակցության մեջ իսլամիստական խմբավորման մնացորդների քառօրյա որոնողական գործողությունների շրջանակում։ Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 258 մարդ։

Ինչպես տեղեկացնում է AFP-ն, գործողությանը, որն իրականացվեց երկրի մայրաքաղաքում եւ նրա մերձակայքում, մասնակցել է մոտ 3000 զինծառայող։

Առաջին երեք օրը անվտանգության ուժերը կալանեցին 87 կասկածյալի։ «Կալանվածների թիվը ներկա պահին կարող է կազմել մոտ 100 հոգի»,- ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը՝ ավելացնելով, որ գրեթե բոլորն էլ կալանվել են թմրանյութեր, որոշ դեպքերում՝ ապօրինի զենք պահելու համար։

Մի քանի մարդ կալանվել է նաեւ տեսախցիկներով ու տեղի ջիհադականների այլ քարոզչանյութերով։

Այն ժամանակ, երբ իշխանությունները հայտարարում են, որ անմիջական սպառնալիքն ահաբեկիչների կողմից վերացված է, նախագահ Միթրիպալա Սիրիսենան մեկ ամսով երկարացրել է 30-րդ արտակարգ դրությունը։ Ահաբեկչություններից հետո Սիրիսենան հայտարարել է, որ այս քայլն ուղղված էր «հանրային անվտանգության» պահպանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ