News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թ․ մայիսի 27-ին, երբ ընդամենը երեք օր էր մնացել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին, ԽՍՀՄ-ից Ռուսաստանի Դաշնության կերպափոխվող Ռուսական կայսրությունը Երեւանում դիմեց պատժիչ ռազմագործողության, որին զոհ գնացին 27 հոգի՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ եւ խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում եւ հարակից թաղամասերում տեղի ունեցածի մասին է:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս գործողությունը հերթական անգամ ի ցույց դրեց Ռուսական կայսրության գործիքակազմի եւ մեթոդների վայրագությունը եւ, զուգահեռաբար՝ բոլորիս համար բացահայտեց մեր պետականության իրական կարգավիճակը՝ օկուպացիան։

Բայց սա ընդամենը առաջին նշանն էր, որով կայսրությունը ցույց էր տալիս, որ մեզ վերաբերվում է որպես գաղութի, գրավյալ տարածքի եւ պատրաստ է ամեն քայլի, որպեսզի մենք չունենանք ազատորեն ընտրելու հնարավորություն եւ, առհասարակ՝ որեւէ այլընտրանք։

Հետագայում՝ մինչեւ 1992 թ. ամառ, կայսրության այդ գործելակերպը դրսեւորվեց Արցախում, մասնավորապես՝ «Կալցո» օպերացիայի եւ արցախաբնակ հայության բռնագաղթի իրականացմամբ՝ հանգեցնելով ցեղասպանական հետեւանքների։

Այսօր՝ 29 տարի անց, Ռուսական կայսրությունը գտնվում է քայքայման ու կերպափոխման հերթական փուլի մեջ եւ նրա աշխարհաքաղաքական ծրագրերից եւ քայլերից ակներեւ է դառնում հայությանը պառակտելու եւ գաղութացնելու նպատակով նոր ագրեսիվ քաղաքականության վտանգը։

Հայաստանի Առաջին Հանրապետության 101 ու Միացյալ եւ անկախ Հայաստանի հռչակման 100֊ամյակի նախօրյակի այս օրը մեր հայրենակիցներին կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել եւ գիտակցել, որ օկուպացված գաղութի կարգավիճակում որեւէ ժողովուրդ երբեք չի կարող ունենալ անվտանգության գործուն երաշխիքներ ու մեխանիզմներ եւ որ միայն ու միայն անկախ, ինքիշխան ու միացյալ Հայաստանի Հանրապետությամբ ենք ունակ դիմագրավելու այս հերթական մարտահրավերին։

Տպել
Ամենաշատ