News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը բուժման նպատակով կրկին մեկնել է արտերկիր։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

«Նախաքննություն իրականացող մարմինը Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով թույլատրել է բուժման նպատակով մեկնել արտեկիր»,–նշեց նա։

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջինիս բուժումը կիսատ էր մնացել. «Այն ժամանակ, որ վերադարձել էր, բուժման կուրսը կիսատ էր թողել, վերադարձել էր քննչական գործողություններին մասնակցելու համար, թույլտվություն ունեինք բուժումը շարունակելու»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ